Առաջիկա ժամերին Թուրքիայի խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը կվերսկսվեն: Տեղի ԶԼՄ-ների գնահատականներով՝ առնվազն 10 քաղաքներից փողոցներ դուրս կգան 5-10 հազար մարդ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Շատ ցուցարարներ այսօր կարճատև «քնից» հետո սկսել են կրկին դուրս գալ Անկարայի, Իզմիրի, Ադանայի և այլ քաղաքների փողոցներ: Հաղորդվում է նաև, որ այսօր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցների հանրահավաքը, որը ծրագրված է Ստամբուլի Կազլըչեշմե շրջանում, ավելի քան 300 հազար մարդ կհավաքի:
Տեղի ժամանակով ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 18:00-ին) զանգվածային բողոքի ակցիա կանցկացվի Անթալիայի կենտրոնական հրապարակում:
Իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են առավելապես զգույշ գործել, սակայն մտադիր են վճռական դիմակայություն ցուցաբերել ծայրահեղականներին:









































