Գերմանական Komforte Chockolates ընկերությունը արագ պատրաստվող լապշայի սիրահարների համար թողարկել է շոկոլադների շարք՝ Savory Ramen Chocolate Bar-ը:
Գրասենյակային ֆաստ-ֆուդի լավագույն ավանդույթները շարունակող շոկոլադն ունի նաև սխտորի և սոխի համ ու հոտ: Այն պատրաստված է բնական բաղադրիչներից և պարունակում է 53 տոկոս կակաո: Լապշա-շոկոլադի 1 սալիկը (70 գրամ) արժե 5 դոլար:







































