Մեծ Բրիտանիայում «մեծ ութնյակի» առաջնորդներին կդիմավորեն պաղպաղակով: Հյուսիսային Իռլանդիայի ոչ մեծ խանութում պետություններից յուրաքանչյուրի ղեկավարի համար պատրաստել են յուրօրինակ պաղպաղակներ: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Արդեն հիմա այնտեղ հնարավոր է փորձել «Սպիտակ ռուս» կամ «Ընկույզներ Օբամայի համար» պաղպաղակները: Խանութի տնօրենի խոսքով՝ իրենք պետությունների ղեկավարների նախասիրությունների մասին տեղեկություններ են փնտրել համացանցում: Օրինակ՝ նրանք պարզել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրում է բոված ընկույզներ և նուշ: Պաղպաղակի անվանումներում ներառված են անուններ երկրների ազգային խոհանոցներից: Օրինակ՝ «Սպիտակ ռուսը» ռուսական օղի է:
Նրանք վստահեցնում են, որ իրենց պաղպաղակը կհավանեն բոլորը՝ անկախ քաղաքական նախասիրություններից:
Հիշեցնենք, որ G8-ի գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 17-18-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի Էնիսկիլեն քաղաքում:







































