Մեքսիկայում տեղի է ունեցել 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է հարավարևմտյան Գերերո նահանգում: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Երկրակեղևի տատանումները մեծապես զգացվել են նաև մայրաքաղաք Մեխիկոյում:
Մեգապոլիսի շատ բնակիչներ փողոց են վազել: Տուժածների և լուրջ ավերածությունների մասին չի հաղորդվում: Առանձին շրջաններում էլեկտրականություն չկա: Ներկայում Մեխիկոյում պարեկում են փրկարարները: Ընդհանուր առմամբ պահպանվում է հանգիստ իրավիճակ:









































