Էկվադորի արտգործնախարարը ժամանում է Մեծ Բրիտանիա՝ երկրի իշխանությունների հետ քննարկելու WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ կապված իրավիճակը, ով 2012 թ.-ի հունիսից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
2012թ.-ին Մեծ Բրիտանիայում գտնվող Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից և թաքնվել Լոնդոնում գտնվող այդ երկրի դեսպանատանը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ասանժի արտահանձնումն է պահանջում Շվեդիան, որտեղ նա մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Ասանժը կարծում է, որ Շվեդիան էլ, իր հերթին, իրեն կարող է արտահանձնել ԱՄՆ, որտեղ իրեն մահապատիժ է սպառնում: Էկվադորը պաշտոնապես հայտարարել է նրան քաղաքական ապաստան տրամադրելու մասին:







































