Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Այս տարի 53%-ով աճել է Վրաստան այցելող հայ զբոսաշրջիկների թիվը

Ավելի ու ավելի քիչ հայաստանցիներ են նախընտրում հանգստանալ մեր երկրի սահմաններում, փոխարենը շեշտակի աճում է Վրաստանում հանգստացող հայաստանցիների թիվը:

Պաշտոնական տվյալներով` այս տարվա առաջին երեք ամիսներին հանրապետությունում տեղաբաշխված զբոսաշրջային կոլեկտիվ և անհատական միջոցներում (կացարաններում) տեղավորված տուրիստների թիվը նվազել է մոտ 10%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Մինչդեռ Վրաստանի վիճակագրությունը հունվար-ապրիլ ամիսներին ֆիքսել է 250 հազար այցելուներ Հայաստանից, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 53%-ով:

Ամառային սեզոնի վիճակագրությունը ևս տպավորիչ է:

Վրաստանի տուրիզմի ազգային վարչության ղեկավար Ռուսուդան Մամացաշվիլիի խոսքով` անցած տարի Վրաստան է այցելել ավելի քան 900 հազար հայաստանցի, մոտ 30 տոկոսով շատ 2011-ից: «Նրանց մեծ մասը գալիս է օգոստոսին և այցելում (մոտ 83 տոկոսը) սևծովյան հանգստի վայրերը` Բաթում, Քոբուլեթի, Ուռեկի: Այսինքն` հայաստանցիները Վրաստան գալիս են գերազանցապես հանգստի նպատակով, թեև կան նաև հարազատներին այցելողներ»,- ասում է Ռ. Մամացաշվիլին: Նրա խոսքով` ամենաշատը Վրաստան այցելում են թուրք և ադրբեջանցի տուրիստները, հայերը երրորդ տեղում են (ընդհանուր այցելուների մոտ 22%-ը), ռուսները` չորրորդ: Անցած տարի` 2012-ին, Վրաստան այցելել է մոտ 4 մլն զբոսաշրջիկ: Համեմատության համար ասենք, որ նույն թվականին Հայաստան այցելել է 840 հազար զբոսաշրջիկ: Ամառային սեզոնին սևծովյան հանգստավայրերում գիշերակացի գները 1 անձի համար սկսվում են 10 լարիից կամ մոտ 2600 դրամից: Կախված նրանից, թե ծովափի ինչ ծառայություններից կօգտվեն զբոսաշրջիկները, 7-օրյա հանգիստը մեկ անձի վրա կարող է նստել մի քանի հարյուր եվրո:

Հայաստանում գները անհամեմատ ավելի թանկ են: Էկոնոմիկայի նախարարության կայքում տեղադրված են այն տուրիստական ընկերությունները, որոնք մեր կառավարությունը համարել է քաղծառայողների սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատորներ: Սեղմելով ընկերությունների անվանումների հղումները` կարելի է ծանոթանալ առաջարկվող ծառայություններին ու գներին: Օրինակ` 3-անգամյա սնունդով Ծաղկաձորի գրողների տանը հանգստանալու դիմաց 2 անձի համար վճարը սկսվում է 36 հազար դրամից: Սա առաջարկվող ամենացածր գինն է: Մնացած երկօրյա փաթեթների գները Սևանում, Դիլիջանում, Ջերմուկում, Աղվերանում հիմնականում 60-80 հազար դրամի սահմաններում են:

Վրաստանում արձանագրված կարմրուկի դեպքերը (կամ ավելի ճիշտ` դրանց մասին Հայաստանում պաշտոնապես տարածվող լուրերը) արդյոք որևէ նշանակություն կունենա՞ն հայաստանցիների ընտրության հարցում` հանգստի վայր ընտրելիս, ժամանակը ցույց կտա: Ակնհայտ է սակայն, որ այս տարի Վրաստան այցելող հայաստանցիների թիվը կանցնի 1 մլն-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում