Իրանի նախագահական ընտրություններում Հասան Ռուհանիի հաղթանակը կասկած չի հարուցում: Այս մասին հաղորդում են Իրանի տեղեկատվական գործակալությունները:
Քվեաթերթիկների 2/3-ը (32 մլն-ից՝ 189 հազարը) հաշվելուց հետո պարզվել է, որ Հասան Ռուհանին հավաքել է ձայների 51.8 տոկոսը կամ 16.4 մլն ձայն:
Նշենք, որ Հասան Ռուհանին հայտնի քաղաքական և կրոնական գործիչ է, այաթոլլա Խոմեյնիի կողմնակիցը:







































