Սուրճի բաժակներից սեղանին թափվող կաթիլների հոսքի դեմ հնարավոր է պայքարել:
Կորեացի դիզայներ Քիմ Քեն Աին մտածել է բաժակից սուրճի կաթիլների հոսքը խոչընդոտող հետաքրքիր տարբերակ՝ Drop Rest Mug բաժակ: Բաժակի ստորին հատվածում ոչ խորը փորվածք կա, որը պահում է սուրճի հոսող կաթիլները: Ըստ հեղինակի՝ այն կարող է տանել ավելի քան 10 կաթիլ: Դեռ հայտնի չէ, թե բաժակը երբ վաճառքում կհայտնվի և որքան կարժենա։









































