Բելֆասթում հաջորդ շաբաթ «Մեծ ութնյակի» գագաթաժողովի սկսվելուց առաջ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ գագաթաժողովի դեմ բողոքի երթին մասնակցել է մոտ հարյուր մարդ:
Գագաթաժողովը բացվում է երկուշաբթի օրը Ֆերմանի կոմսության Լոհ-Էրն քաղաքում:
Ակցիայի հետ կապված՝ Բելֆասթում խստացվել են անվտանգության միջոցառումները: Երթի ընթացքում քաղաքի կենտրոնում անվտանգությունն ապահովում են հարյուրավոր իրավապահներ և ոստիկանական ուղղաթիռներ:









































