The Telegraph-ի փոխանցմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստ է թիմի գլխավոր մարզիչ Դեյվիդ Մոյեսին կազմի համալրման նպատակով 60 մլն ֆունտ հատկացնել:
Մոյեսը ցանկանում է տրանսֆերներ իրականացնել մինչև հուլիսի 13-ը, երբ կմեկնարկեն թիմի` Ասիայում և Ավստրալիայում կայանալիք նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքները:
Հնարավոր նորեկների թվում են «Էվերթոն»-ի ֆուտբոլիստներ Լեյտոն Բեյնսն ու Մարուան Ֆելաինին, «Բորելոնա»-ի կիսապաշտպաններ Սեսկ Ֆաբրեգասն ու Տիագո Ալկանտարան, «Բորուսիա»-ի ֆուբոլիստ Ռոբերտ Լևանդովսկին:
Բացի այդ, ակումբի ներկայացուցիչներն ուշադիր հետևում են Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի շուրջ զարգացող իրադարձություններին: Եթե Ռոնալդուն համաձայնի տեղափոխվել «Յունայթեդ», ապա այդ տրանսֆերի համար առանձին միջոցներ կհատկացվեն:







































