Հարկավոր է միջազգային կազմակերպության մասնակցությամբ ուսումնասիրել Սիրիայում քիմիական զենքի օգտագործման մասին վկայությունները:
Նման կարծիք է հայտնել Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսին: Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
«Հարկավոր է քիմիական զենքի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ ապացույցները տրամադրել համապատասխան հանձնաժողովի նախագահին, որպեսզի հնարավոր լինի համապատասխան գնահատական տալ»,- ասել է Բոնինոն՝ հերթական անգամ Դամասկոսին կոչ անելով ավելի շատ բաց լինել ու համագործակցել ՄԱԿ-ի փորձագետների հետ:









































