Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Գրողների միության մեծ դահլիճում «Ժառանգություն» կուսակցությունը՝ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, բաց հանդիպում անցկացրեց իր համակիրների հետ:
Ր. Հովհաննիսյանն անդրադարձավ ԱՄՆ կատարած իր այցին, փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին, ապրիլի 9-ի՝ Բաղրամյան պողոտայի բախմանը, ինչպես նաև խոսեց իրենց հետագա անելիքների մասին:
«Ժառանգության» առաջնորդը հորդորեց իրեն չմեղադրել ապրիլի 9-ին ժողովրդին արյունահեղության չտանելու և ստվերային կառավարություն չհռչակելու մեջ:
Հիշեցնենք, որ քաղաքացիական ֆորումի շրջանակներում ստվերային կառավարություն առաջարկել էր ստեղծել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով նաև առանձին մարդկանց անուններ: