Գերմանիայում սկսում է տարածում ստանալ նորաձևության նոր միտում՝ «ափսայքլինգ»-ը: Դիզայներները մաշված շորերից կարում են թանկարժեք երեկոյան զգեստներ ու կոստյումներ, որոնց արժեքը 1000 եվրո է, հաղորդում է Deutsche Welle-ն:
Պատռված շապիկներից դիզայներները կարում են նորաձև թոփեր, բանվորական կոմբինեզոններից՝ կոկտեյլային զգեստներ:
«Շմիդտակախաշի» երիտասարդ դիզայներական դուետը արդեն վաղուց է իր նկատմամբ սևեռել բեռլինյան նորաձև հանրության ուշադրությունը:
Ներկայում հնոտիներից պատրաստված հագուստի նկատմամբ հետաքրքրությունն այնքան մեծ է, որ արտադրությունը ցանկանում են վերածել հագուստի խոշոր ապրանքանիշի: Բանն այն է, որ հագուստի կտորի վրա կատարվելիք ծախսերն իրականում չնչին են, իսկ հասույթը՝ ահռելի:







































