Նավթի համաշխարհային գները շարունակում են ակտիվորեն աճել. WTI նավթի գինը 2015 թվականի նոյեմբերի 4-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 1 բարելի դիմաց 48 դոլարը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
WTI նավթի հունիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,9%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48,15 դոլարի։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,2%-ով՝ հասնելով 49,20 դոլարի։