Լրագրողական հետաքննության արդյունքում բացահայտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ևս մեկ ռազմական հանցագործի բնակվելու տեղը: Ինչպես պարզել են լրագրողները, ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում ավելի քան 60 տարի թաքնվել է նացիստ նախկին հրամանատար, 94-ամյա Մայքլ Կարկոցը:
Նշվում է, որ ներկայում ԱՄՆ քաղաքացի Կարկոցը, ԱՄՆ միգրացիոն ծառայություններից թաքցնելով իր անցյալը, 1949 թվականին ստացել է երկիր մուտքի թույլտվություն, որտեղ էլ բնակություն է հաստատել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իշխանություններն այս առնչությամբ դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չեն եկել: Կարկոցի մեղքը հաստատվելու դեպքում նրան կարտաքսեն Գերմանիա, Լեհաստան կամ Ուկրաինա:









































