Կիրա Նայթլին «արժանացել է» Նատալի Փորթմանի ճակատագրին: Laggies ֆիլմում նա կնկարահանվի լեսբուհու դերում:
Ֆիլմի պրոդյուսերները հայտնել են, որ գլխավոր հերոսուհիների՝ Նայթլիի և Հոլի Մորիցի միջև ռոմանտիկ զգացմունքներ կառաջանան: Պետք է նշել, որ 2013 թ. մայիսին ամուսնացած Կիրա Նայթլին ցանկանում էր աշխատանքային մի փոքրիկ դադար տալ, սակայն իմանալով, որ Էնն Հեթեուեյը հրաժարվել է վերոնշյալ դերից, անմիջապես համաձայնել է:
Համաձայն ֆիլմի սցենարի՝ Կիրայի հերոսուհին փախչում է տանից, երբ երկրպագուն նրան առաջարկություն է անում: Ազատության մեջ արդեն աղջիկն ընկերանում է թինեյջերների խմբի հետ:










































