Այսօր Ազատություն հրապարակում «Նախախորհրդարան» քաղաքացիական նախաձեռնության հրավիրած հանդիպում-քննարկման ժամանակ «Նախախորհրդարանի» անդամները ներկայացրել են իրենց առաջիկա քայլերը:
«Նախախորհրդարանի» անդամ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը ողջունելով ներկաներին հայտարարել է, որ այս երկու շաբաթվա ընթացքում «Նախախորհրդարանը» հրավիրելու է նմանատիպ քննարկումներ, որն անվանում են խորհուրդ:
Խորհրդում իրենք կներկայացնեն ներքին և արտաքին քաղաքական զարգացումների վերաբերյալ հստակեցումներ:
«Նախախորհրդարանը մշակութային հեղափոխություն է անում»,-իր խոսքում նշել է Տիգրան Խզմալյանը:
Տիգրան Խզմալյանի ելույթն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:










































