YO! Sushi ցանցը սկսել է արտադրել մի ճաշատեսակ, որն Արևելքի և Աևմուտքի խոհանոցային ավանդույթների ամենազվարճալի համատեղումն է:
Համբուրգերի և սուշիի այդ հիբրիդը համադրում է օգտակար մթերքները ճանաչված ձևի հետ: Հացի դեր կատարում է տապակած բրինձը: Համի համար միջուկին ավելացվում է տերյակի սոուս և քուջութի սերմեր: Սուշի-համբուրգերը մատուցվում է մսից պատրաստված կետչուպով, ջրիմուռների չիպսերով և դայկոնի աղցանով: Կախված միջուկից՝ սուշի-համբուրգերը պարունակում է 312-420 կալորիա: Ավանդական համբուրգերի հետ համեմատած՝ դա չափազանց քիչ է:








































