Ավստրիական հյուրանոցը բացել է ծաղրածուի հաստիք՝ հաղորդում է Associated Press-ը:
Հյուրանոցի տնօրեն Մելանի Ֆրանկեի խոսքով՝ այդ պաշտոնին հավակնողները պետք է ունենան լավ երևակայություն, ստեղծագործական ունակություն ու կարողանան նվագել երաժշտական գործիքների վրա:
Երաժշտական գործիքներն անհրաժեշտ է բերել հարցազրույցին, որի ժամանակ պետք է ցույց տան իրենց հմտությունները: Նա, ով աշխատանք կստանա հյուրանոցում, ամսական կստանա 1400 եվրո:
Ինչպես նշել է Ֆրանկեն, հյուրանոցը որոշել է ծաղրածուի վարձել, որպեսզի իրենց հաճախորդները իրենց թագավորական անձինք զգան:
«Միմոսը շքեղություն է, որը նախկինում իրենց կարող էին թույլ տալ թագավորական ընտանիքները»,- ընդգծել են հյուրանոցի աշխատակիցները:









































