Harley-Davidson ընկերությունը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին նվիրել է 2 նոր մոտոցիկլետ և իրենց ապրանքանիշի կաշվե բաճկոն: Ընծան նվիրվում է Հռոմում հունիսի 14-16-ը անցկացվելիք բայքերների հավաքին: Այս մասին հաղորդում է իտալական ANSA-ն:
Ենթադրվում է, որ նրանք շաբաթ օրը զանգվածային մոտոարշավ կկազմակերպեն Հռոմում՝ անցնելով Վատիկանի մոտով:
Harley-Davidson-ի սեփականատերերը ներկա կլինեն Հռոմի պապի կիրակնօրյա աղոթքին, որը Հռոմի պապը կանցկացնի Սուրբ Պետրոսի հրապարակում:
Նշենք, որ բայքերների զանգվածային ակցիան նվիրված է դասական մոտոցիկլետի առաջին թողարկման 110-ամյակին:











































