Tuesday, 16 06 2026
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

Ռազմավարական հետաքրքրվածություն՝ Որոտանի կասկադով

Ռուսական գազի գնի թանկացումն ու դրան հաջորդած շղթայական թանկացումները Հայաստանի հասարակությանը և պետական ու հասարակական անվտանգության խնդիրներով մտահոգ գործիչներին ստիպեցին ակտիվորեն քննարկել էներգետիկ անվտանգության խնդիրները: Հայաստանն այլընտրանք չունի, քան այդ մասին մտածել իսկապես լրջորեն՝ հնարավորինս արագ հանգելով առարկայական գաղափարների, ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը:

Այս տեսանկյունից վերջին օրերին հայտնի դարձավ բավականին հեռանկարային մի փաստ՝ հիդրոէներգետիկայի ոլորտում փորձ ունեցող ամերիկյան ընկերություններից մեկը հետաքրքրված է Որոտանի հիդրոէներգետիկ կասկադով, որը ներառում է երեք հիդրոկայան և արտադրում այնքան էներգիա, ինչքան ատոմակայանը: Ամերիկյան ընկերությունն էլ հաստատել է, որ հետաքրքրված է կասկադով: Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, որ իշխանությունը կասկադը չի հանել մասնավորեցման, բայց պատրաստ է լսել հետաքրքրված ընկերությունների առաջարկությունները: Նախարարը նաև շեշտել է, որ կան ռուսական և ուկրաինական ընկերություններ էլ, որոնք հետաքրքրված են կասկադով:

Այն, որ ռուսները դրանով հետաքրքրված են՝ վաղուց էր պարզ: Տարբեր առիթներով և առումներով կասկադի ապագան քննարկվել է հայ-ռուսական այս կամ այն հարցի շուրջ խոսակցությունների շրջանակում: Իսկ որ հետաքրքրություն կա ամերիկյան ընկերությունից՝ սա արդեն նորություն է և կարևոր նորություն: Կարևոր է այն իմաստով, որ Հայաստանի ողջ կամ գրեթե ողջ էներգետիկան ռուսական է, այսինքն՝ գտնվում է ռուսական ենթակայության տակ: Իսկ եթե էներգետիկան կախված է մեկ երկրից, սա արդեն էներգետիկա չէ, այլ օղակ, որ այդ երկիրը հագցրել է մյուսի վզին: Երկրների անուններն այստեղ, ըստ էության, այլևս կարևոր չեն, կարևորը զուտ այդ փաստն է: Հետևաբար դիվերսիֆիկացիան դառնում է անվտանգության հարց, իսկ նկատի ունենալով ոլորտի ռազմավարական կարևորությունը՝ դառնում է պետական և ազգային անվտանգության հարց:

Ամերիկյան ընկերության հետաքրքրվածությունը շատ կարևոր է հենց այս տեսանկյունից: Եվ այս իմաստով ամերիկյան ներդրողի պարագան կարող ենք դիտարկել որպես ռազմավարական ներդրում, և Հայաստանի կառավարությունը պետք է հենց այդ նկատառումով էլ մոտենա խնդրին: Դա նշանակում է, որ այստեղ Հայաստանի իշխանությունը պետք է ինքն էլ դառնա շահագրգիռ կողմ: Հայաստանի էներգետիկայում ռուսական ներկայությանը զուգահեռ այլ երկրի, տվյալ դեպքում՝ առավել ևս ամերիկյան ներկայության առկայությունը կարող է միմիայն օգնել Հայաստանի էներգետիկ ճկունության բարելավմանը և ձևավորել ըստ էության յուրօրինակ մրցակցային միջավայր, շահերի բախման մի միջավայր, որից էներգետիկան կարող է միայն շահել:

Իհարկե, այս դեպքում կա մի կարևորագույն նախապայման՝ պետական կարգավորման հստակ քաղաքականություն, այլապես էներգետիկան կարող է դառնալ աշխարհաքաղաքական վեճի հարթակ, որից լավ արդյունք սպասել պետք չէ: Սակայն այն, որ Հայաստանի անվտանգության շահը պահանջում է խրախուսել հայաստանյան էներգետիկայում այլընտրանքային ներդրումները՝ անկասկած է:

Իհարկե, այլընտրանքային կարող է դիտվել նաև Ուկրաինան, սակայն զուտ իրավական տեսանկյունից, որովհետև դե ֆակտո կա մի քանի հանգամանք, որ ուկրաինական հետաքրքրվածությունը զերծ է պահում ռազմավարական բնույթից: Նախ՝ ուկրաինական տնտեսությունը ներկայումս, մեղմ ասած, տխուր վիճակում է, և այս առումով ներդրումային պոտենցիալը կարող է լինել կասկածելի: Բացի այդ, Ուկրաինան կարող է ցանկացած պահի աչքի ընկնել Ռուսաստանի հետ հերթական որևէ գործարքով, ինչպիսիք եղել են բազմաթիվ անգամներ, այն էլ՝ էներգետիկ ոլորտում: Այսինքն՝ Ուկրաինան կարող է գնել, հետո Ռուսաստանին վաճառել Որոտանի կասկադը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում