The Sun-ի փոխանցմամբ՝ Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեդր Յունայթեդ»-ը պատրաստվում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մի քանի բազմամիլիոնանոց տրանսֆերներ իրականացնել:
Ըստ պարբերականի տեղեկությունների՝ ակումբը պատրաստ է 85 մլն ֆունտ վճարել Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուի տեղափոխության դիմաց: Ֆուտբոլիստը դեռ չի ընդունել «Ռեալ»-ի առաջարկը և նոր համաձայնագիր չի ստորագրել:
Եթե «Կարմիր սատանաներ»-ը չկարողանան համաձայնության գալ, ապա այդ գումարը կառաջարկեն «Տոտենհեմ»-ին՝ Գարեթ Բեյլի տեղափոխության դիմաց:







































