Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Հակակոռուպցիոն ցուցանիշի մասով Հայաստանը չհասավ պահանջվող շեմին. Ջոն Հեֆերն (տեսանյութ)

Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան առաջին միջազգային համաժողովի բացմանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը անդրադարձել է «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրին, որը 2009-ի հունիսից դադարեցրել է գործունեությունը Հայաստանում:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը հնարավո՞ր է՝ այս տարի վերսկսի գործունեությունը Հայաստանում, Ջոն Հեֆերնը պատասխանեց, որ «Հազարամյակների մարտահրավեր» կորպորացիան մոտ 13 ցուցանիշ է դիտարկում, որոնց շարքում հատկապես կարևորվում են հակակոռուպցիոն աշխատանքները: «Որպեսզի երկիրը համապատասխանի և կարողանա «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հետ ծրագիր իրականացնել, այդ չափանիշները պետք է անպայման ապահովված լինեն»,- ասաց ԱՄՆ դեսպանը:

«Ինչպես փոխարտգործնախարարը նշեց, Հայաստանը այդ չափանիշներին շատ մոտ է արդեն: Հակակոռուպցիոն ցուցանիշի մասով Հայաստանը չհասավ պահանջվող շեմին, և անհրաժեշտ է, որ այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ իրականացնի: Դա, անշուշտ, կարևոր է Հայաստանի համար, որ կարողանա բավարարել «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից դիտարկվող այդ ցուցանիշը»,- ասաց դեսպանը՝ հավելելով, որ այս առումով բաց կառավարման գործընկերության գործողությունների ծրագիրը կարող է օգտակար լինել, որովհետև շատ բան դրանցում ուղղված է հենց բաց և թափանցիկ կառավարման հարցերին:

«Մենք խրախուսում ենք գործողությունների ծրագրով առաջընթացը, աշխատանքները, և առաջարկում ենք աջակցել այն հարցերում, որոնց շուրջ մեր օգնության կարիքը կզգացվի: Հայաստանի հանձնառությունը բաց կառավարման գործընկերության շրջանակում շատ տպավորիչ է՝ 26 մասից կազմված գործողությունների պարտավորություն են ստանձնել»,- ասաց նա:

Դեսպանը նշեց, թե ՀՀ վարչապետն ու փոխարտգործնախարարը ընդունում են, որ գործողությունների ծրագրով անելիքներ շատ կան, իսկ ԱՄՆ-ը պատրաստ է այս ծրագրով համագործակցել Հայաստանի հետ մասնակից բոլոր պետությունների շրջանակում:

Լուսանկարը՝ Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում