ՆԱՏՕ-ն մտադիր չէ քննարկել Սիրիայի տարածքի մի մասի վրա ոչ թռիչքային գոտի սահմանելու հավանականությունը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն մտադի՞ր է արձագանքել Սիրիայում քիմիական զենքի կիրառման մասին հաղորդագրություններին և չի՞ պատրաստվում քննարկել մասնավորապես երկրի մի մասի վրա ոչ թռիչքային գոտի սահմանելու հավանականությունը, Ռասմուսենը հասկացնել է տվել, որ դաշինքը չի պատրաստվում միջոցներ ձեռնարկել այս կոնտեքստում:
Նա նաև նշել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման ցանկացած փաստ պետք է համարել միջազգային իրավունքի կանոնների խախտում:
«Միջազգային հանրությունը հստակ հասկացնել է տվել, որ քիմիական զենքի կիրառման բոլոր դեպքերը միջազգային իրավունքի դրույթների անթույլատրելի խախտումներ են»,- ասել է Ռասմուսենը:








































