Անօրինական ներգաղթյալներին, որոնց արտաքսել են Ռուսաստանից, նախատեսվում է պահել հատուկ կենտրոններում՝ առանց ազատ տեղաշարժման իրավունքի: Այս մասին «Ռոսիսկայա գազետա»-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Այս կենտրոնում հայտնվածները կլինեն ոչ թե բանտարկյալներ, այլ «վարչական կսրգով ձերբակալվածներ»: Նման կենտրոններ ստեղծելու համար անհրաժեշտ կլինի փոխել երկրի օրենսդրությունը:
«Մենք պատրաստում ենք դրանք»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան: