Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման ամփոփել է նախորդ մրցաշրջանի արդյունքներն ու հայտնել առաջիկա մրցաշրջանի համար իր ծրագրերի մասին:
«Նախորդ մրցաշրջանն անհաջող էր «Ռեալ»-ի համար: Մենք չնվաճեցինք երկրի չեմպիոնի տիտղոսը: «Ռեալ»-ի կարգի ակումբի համար միայն Սուպերգավաթը բավարար չէ:
Մոուրինյոն հիանալի մարզիչ է, սակայն նրա ժամանակաշրջանը «Ռեալ»-ում ավարտվել է: Ես մնում եմ: Երջանիկ եմ Մադրիդում և կշարունակեմ ելույթներս «արքայական ակումբ»-ում: Պատրաստ եմ տիտղոսներ նվաճել: Իսկ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու մասին չեմ մտածում: Մրցակցությունն ինձ չի անհանգստացնում»,- ասել է Բենզեման:






































