ԱՄՆ-ը 1 տարով երկարաձգել է 2006թ.-ին Բելառուսի դեմ սահմանած պատժամիջոցները:
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Բելառուսի ղեկավարության գործողությունները խոչընդոտում են ժողովրդավարության ինստիտուտի զարգացմանը:
«2012թ.-ին Բելառուսի ղեկավարությունը շարունակում էր ճնշումները քաղաքական ընդդիմության, քաղաքացիական հասարակության և անկախ մամուլի դեմ: Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»,- նշվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած փաստաթղթում:
Ինչպես հայտարարում է Սպիտակ տունը, մարդու իրավունքների խախտումը և քաղաքական հետապնդումները Բելառուսում սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը՝ հաղորդում է Ria Novosti-ն:









































