Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը Ֆլորենտինո Պերեսին խորհուրդ է տալիս ձեռք բերել «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոյի տրանսֆերը:
Ինչպես արդեն հայտնել ենք, «արքայական ակումբ»-ը հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով: Զիդանն անհանգստանում է, որ «Մալագա»-ի նախկին գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարող է նպաստել ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը:
Չիլիացի մասնագետն արդեն խոսել է Իսկոյի հետ և երաշխավորել, որ նա տեղ կունենա «քաղաքայիններ»-ի հիմնական կազմում: Իսկ «Ռեալ»-ի ղեկավարները ցանկանում են, որ Իսկոյի հետ բանակցի ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով, հավանաբար, կնշանակվի «արքայական ակումբ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:









































