ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ընդդիմությանը ռազմական աջակցություն ցուցաբերելու որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսին:
Ռոդսի փոխանցմամբ՝ խոսքը սիրիական ընդդիմությանն «ավելի շատ» օգնություն տրամադրելու մասին է:
Սպիտակ տան կայքում տեղեկատվությունը հաստատող ոչ մի հաղորդագրություն չկա:









































