Friday, 03 07 2026
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան

Պարտքի ու պարտականության մասին. մամուլ

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. «Հերթական զորակոչի օրերն են: Հեռուստատեսությունները, թերևս, ազգային-հայրենասիրական թեմաները հիշելով և իրենց կրթադաստիարակչական ֆունկցիան կատարած լինելու մղումով, պարտաճանաչորեն ռեպորտաժներ են անում կենտրոնական հավաքակայանից, որտեղից նորակոչիկները մեկնում են բանակ: Բայց այդ ռեպորտաժները երբեմն հակառակ էֆեկտն են տալիս:

Երեկ դրանք նայելով՝ «Հրապարակի» ընթերցողներից մեկը մեր ուշադրությունն էր հրավիրում զորակոչի մեկնողների սոցիալական կազմի վրա: Բոլորը խեղճ ու կրակ մարդկանց, գյուղացիների, սոցիալապես անապահովների զավակներ են՝ ասում էր մեր զրուցակիցն ու ավելացնում. «Փոքր երկիր է՝ ամեն ինչ աչքի առաջ: Ախր տեսնում ենք, չէ՞, որ հարևանի տղան, էսինչ պաշտոնյայի փեսան, էն մեկի զարմիկը կամ բանակ չեն գնում, կամ գնում են տաքուկ ու թիկունքային ծառայության»: Բայց նաև մարդիկ խոսում են, որ փողով բանակից ազատվելը բարդացել է, գները բարձրացել են, Սեյրան Օհանյանն անխնա պատժում է բռնվողներին, և դա որոշակի զսպող դեր է խաղացել:

Բայց նորից կրկնենք՝ «փոքր երկիր է», ցանկացած թատրոն, ցուցադրական ելույթ նկատվում է, և մարդիկ այլևս չեն խաբվում: Մարդիկ այնքան շատ բան են տեսել, որ երբեմն անգամ անկեղծ ու ազնիվ պահվածքին են կասկածում, ուր մնաց կեղծիքը չզգան: Մի բան պարզ է, որ անարդարությունն ու անհավասարությունը զզվեցրել, հոգնեցրել են մարդկանց: Նրանք կարող են ներել Տարոն Մարգարյանի 8 միլիոնանոց ունեցվածքը, բայց նրա որդու արտոնյալ վիճակը՝ բանակից խուսափելը, պատրաստ չեն ներելու:

Մարդիկ ասում են՝ հասարակությունը կարող է ունեցվածքի ու բարեկեցության առումով անհավասար լինել՝ յուրաքանչյուրին ըստ աշխատանքի ու ընդունակությունների, բայց քաղաքացիական պարտքի ու օրենքի առաջ հավասարության առումով՝ չի կարող»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում