ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի և Սամվել Ֆարմանյանի առաջարկով ու կառավարության հավանությամբ արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկները կդառնան երկրապահ կամավորականներ:
ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու` ՀՀ օրենքների նախագծերին։
Մասնավորապես, առաջարկվում է սահմանել «երկրապահ» հասկացությունը, կարգավիճակ տալ կամավորականներին, նրանց համարել զինծառայողներին հավասարեցված անձինք` սոցիալական պարտադիր երաշխիքներով։ Այս փոփոխությամբ, սակայն, դեռ չի լուծվում ազատամարտիկների բարձրացրած հիմնական խնդիրը` նրանց կենսաթոշակի հարցը:
Արդյոք նախաձեռնության ընդունումը նշանակո՞ւմ է, որ արտոնություններից օգտվելու համար ազատամարտիկները պիտի դառնան ԵԿՄ անդամներ:
Այս առթիվ կառավարության նիստից հետո մի քանի հարց ուղղեցինք հարցը ներկայացնող պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին:
Մանրամասները դիտեք տեսանյութում:








































