Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ոչ հեռու երկու արվարձանային գնացքների բախման հետևանքով զոհվել է 3, տուժել 150 մարդ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքից արևմուտք ընկած արվարձանում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Իրականացվում են վագոններից ուղևորների տարհանման աշխատանքներ:









































