«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, որ հիացած է ֆրանսիացի ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալի կամքի ուժով:
«Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությանը հաղթելու մեծ ցանկություն ունենք: Այս սերունդն արժանի է բազմաթիվ նվաճումներ գրանցելու: Աբիդալը մեզ կյանքի դասեր բտվեց: Ցանկացած իրավիճակում պետք է ուժեղ լինել և ջանասիրաբար աշխատել:
Կարծում եմ` «Բարսելոնա»-ին հիանալի ապագա է սպասվում: Այժմ թիմի կազմում է Նեյմարը: Նա ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Շատերը զարմանում են, որ Նեյմարը կարող է ընտելանալ Մեսսիի խաղին: Պետք է հասկանալ, որ Մեսսին առաջատար է, իսկ մենք պարզապաես օգնում ենք նրան:
Միշտ ասել եմ, որ երջանիկ եմ «Բարսա»-ում: Մարդիկ, ովքեր խոսում են իմ հեռանալու մասին, ընդհանրապես չեն շփվել իմ կամ իմ գործակալի հետ: Ես շարունակելու եմ կարիերաս «Բարսելոնա»-ում»,- նշել է Ֆաբրեգասը:








































