ՀՀ կառավարության աշխատակազմ 08.01.2013թ.-ից 06.06.2013թ.-ը Արմավիրի մարզից ստացվել են 92 քաղաքացիների առաջարկություններ, դիմումներ և բողոքներ: Այս մասին այսօր կառավարության նիստում կներկայացնի Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը: Դիմումներից 10-ը եղել են բնակարանային խնդիրների վերաբերյալ, 3-ը` շինարարություն և վերանորոգում, 2-ը` բնակ.և հողատարածքների սեփականաշնորհում, 5-ը` նպաստ և կենսաթոշակ, 27-ը` դրամական օժանդակություն տրամադրելու, 5-ը` աշխատանք և չվճարված աշխատավարձ, 35-ը` այլ բնույթի:
ՀՀ կառավարության աշխատակազմ ստորաբաժանումներում քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով քաղաքացիների առաջարկություններն, դիմումները և բողոքները քննարկման են ուղարկել հիմնականում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (22) ՀՀ պաշտպանության նախարարություն (7), ՀՀ տարածքային կառավարման նախարարություն (4), Արմավիրի մարզպետարան (32):











































