Ֆրանսիան ստեղծում է շրջանային կենտրոններ, որոնք կոչված են օգնելու ծայրահեղ իսլամիստներին՝ հրաժարվելու իրենց հայացքներից և վերադառնալու բնականոն կյանքին: Այդ մասին տեղեկացրել է Ֆրանսիայի վարչապետ Մանուե Վալսը, գրում է bbc.com-ը:
Կենտրոնները կստեղծվեն Ֆրանսիայի բոլոր շրջաններում: Նրանց խնդիրը ծայրահեղ իսլամիստական տրամադրություններ ունեցող ֆրանսիացի մահմեդականներին ջիհադիստական խմբեր ընդունվելուն խանգարելն է կամ էլ այդ խմբավորումներից դուրս գալուն օգնելն է: Կառավարությունը մտադիր է նման միջոցառումներով կանխել ահաբեկչությունը:
Առաջին նման կենտրոնը կբացվի գալիք ամռանը:
Վարչապետի խոսքով՝ կենտրոնների կեսը դատարանի որոշմամբ կընդունի մարդկանց, որոնց «չի կարելի կալանքի տակ առնել»:









































