Saturday, 27 06 2026
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը
Կրկեսո՞ւմ եք որոշում մանդատի հարցը. դիմակները պատռվել են, քրեաօլիգարխիան մաքրվելու է

Մարդը և ՀՀԿ-ն

ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, որ երկրի խնդիրը Հանրապետականը չէ, երկրի խնդիրը հայ մարդն է: Եթե դատելու լինենք այս հայտարարության մասին երկրի այն պատկերացումներով, որ ունի Գալուստ Սահակյանն ու նրա Հանրապետականը, ապա իսկապես, այդ երկրի խնդիրը հայ մարդն է, որը ընտրություններին չի ցանկանում գնալ ու ձայն տալ ՀՀԿ-ին և ստիպում է կեղծել ընտրությունները, որը չի համակերպվում իր իրավունքների ոտնահարմանը և ստիպում է հարգել դրանք, որը բողոքում է թանկացումների դեմ, որը սոցիալական և իրավական առումով արդարություն է ակնկալում և պահանջում, արդարադատություն է պահանջում, պահանջում է հավասար մրցակցություն:

Ահա այդ մարդն իսկապես պրոբլեմ է ջիպերով ու դղյակներով, թանկարժեք ու ճոխ կյանքով լեցուն այն միջավայրի համար, որը որպես երկիր պատկերացնում են Սահակյանն ու ընկերները: Հայ մարդը նրանց չի թույլ տալիս վայելել այդ երկիրը, չի թույլ տալիս առանց աչք թարթելու ըմբոշխնել այդ ճոխությունն ու վայելքը: Եվ դրա համար էլ Գալուստ Սահակյանն ու ընկերները առանց աչք թարթելու անում են ամեն ինչ, որպեսզի հայ մարդը արտագաղթի երկրից, որպեսզի երկրում նա չունենա որևէ հեռանկար: Շարունակում են անիրավությունները, շարունակվում է երկրի բաժանումը ֆեոդալների միջև, շարունակվում է տնտեսական արդյունքի յուրացումը մի քանի տասնյակ ընտանիքների միջև, շարունակվում են քաղաքական խաղերը հասարակության գլխին, շարունակվում են թանկացումները:

Հայ մարդը խնդիր է և պետք է հեռանա, չկա մարդը` չկա խնդիրը: Ահա ՀՀԿ-ի այսօրվա երկրի այսօրվա կարգախոսը: Եվ հատկանշական է, որ այս ամենը հանրապետականները չեն էլ թաքցնում, նույնիսկ կատակի շղարշի տակ: Եթե մի քանի ամիս առաջ վարչապետը կատակով էր մտահոգություն հայտնում մնացողների և հեղափոխության ռիսկի կապի մասին, ապա Գալուստ Սահակյանն այսօր լուրջ դեմքով է հայտարարում, որ երկրի խնդիրը հայ մարդն է:

Բանն այն է, որ հայ մարդկանց և Հանրապետականի երկրները տարբեր են: Սակայն անկախության քսան տարիների ընթացքում դրանք բավականաչափ լղոզվել են: Այսօր խնդիրը այս երկրները տարանջատելն է, ինչից էլ կտարանջատվեն այդ երկրների խնդիրները, և հայ մարդու համար իր խնդիրները լուծելը կդառնա շատ ավելի հեշտ ու պարզ: Պետք է միայն զատել Հանրապետականի և հայ մարդու երկրները: Դա ռազմավարական խնդիր է, որը պահանջում է մեթոդական լուծումների շուրջ քննարկումներ հասարակական այն բոլոր շրջանակներում, որոնք ՀՀԿ երկրից չեն, և որոնց համար ոչ թե հայ մարդն է խնդիր, այլ Հանրապետականը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում