Հինգշաբթի Չիկագոյին հարվածած ուժգին փոթորկի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել մոտ 25 հազար մարդ և Օ՝Հարա միջազգային օդանավակայանում կասեցվել են 400 չվերթներ: Այս մասին հայտնում է CBS Chicago հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Թենիսի գնդակի մեծության կարկուտն ու ուժգին քամին շրջել են ծառեր, կտրել հոսանքալարեր:
Ոստիկանության տվյալներով՝ տուժածներ չկան: Տորնադոյի նախազգուշացում է արվել Ջորջիա, Տեխաս և Իլինոյս նահանգների որոշ շրջաններում:










































