Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին, ով առավել հայտնի է «Կարճլիկ» (El Chapo) մականունով, տեղափոխել են Մեքսիկայի վատագուն բանտ՝ Սեֆերեսո №9, որն ամերիկյան սահմանից ոչ հեռու է: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Մեխիկոյում չեն նշել՝ ինչու է հատկապես այդ բանտն ընտրվել, սակայն երկրի քրեակատարողական գերատեչսության անանուն պաշտոնյան ասել է, որ Գուսմանը, միևնույն է, «առանձնահատուկ ռեժիմում է»՝ օրը 24 ժամ բանտապահները հսկող տեսախցիկներով հետևում են նրա գործողություններին:
Մեքսիկացի իրավապահների ուսումնասիրությունների արդյունքներով՝ Սեֆերեսո №9 բանտը ամենավատն է երկրում մի քանի գործոնների հանրագումարով: Այն 6,63 միավոր է գնահատվել 10-բալանոց սանդղակով: Հետազոտության ընթացքում գնահատվել են բանտարկյալներին պահելու պայմանները, նրանց անվտանգությունը, խցերի գերբնակվածությունը և վերականգնման պայմանները:









































