Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մշակում են քաղաքական անհրաժեշտ միջոցներ՝ վիզային ռեժիմի ազատականացման համար, և դրանք կիրառվելու են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարություններին համապատասխան:
Էրդողանը ուրբաթ հայտարարել էր, որ Անկարան մտադիր չէ որևէ կերպ փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը՝ հանուն նրա, որ այն համապատասխանի վիզաների չեղյալ հայտարարման մասին ԵՄ հետ համաձայնագրի չափանիշներին:
Բիլգիչը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները ԵՄ-ի հետ համաձայագրի շրջանակներում հետ են ընդունել 386 ներգաղթյալի, ևս 125 սիրիացու տեղավորել են ԵՄ երկրներում:









































