ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը մայիսին ավելացել է 139 մլրդ դոլարով, սակայն ընթացիկ տարվա տվյալներով՝ այն չպետք է գերազանցի 1 տրիլիոն դոլարը: Այսօր այսպիսի տվյալներ է ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչությունը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Կայուն տնտեսական աճն ու ավելի բարձր հարկային տոկոսադրույքները կառավարությանը թույլ են տվել մեծացնել հարկային վճարումները: Սակայն, ըստ այդմ, կառավարության ծախսերը մեծացել են:
Չնայած մայիսի ավելացմանը, բյուջեի դեֆիցիտը ընթացիկ ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում այն սկսվել հոկտեմբերի 1-ին) 8 ամիսներին կազմել է 626 մլրդ դոլար: Դա 218 մլրդ դոլարով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշներից:
Բյուջետային վարչության կանխատեսումներով՝ ներկա ֆինանսական տարին կավարտվի 642 մլրդ դոլար դեֆիցիտով:
Սպասվում է, որ դրական միտումը կշարունակվի նաև հաջորդ տարի: Նախնական գնահատականներով՝ 2015 թվականին բյուջեի դեֆիցիտը կկազմի 378 մլրդ դոլար, այսինքն՝ երկրի ՀՆԱ-ի 2.1 տոկոսը: 2012-ին բյուջեի դեֆիցիտը կազմել է 1.1 տրիլիոն դոլար, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2009-ին՝ 1.4 տրիլիոն դոլար:









































