Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, «Դեմոկրատական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Միխայիլ Ջանելիձեի ու Սերգեյ Լավրովի հանդիպումն անհրաժեշտ է:
Ավելի վաղ Ջանելիձեն հայտարարել էր, որ համապատասխան հանգամանքների և անհրաժեշտ պատրաստության դեպքում հնարավոր կլինի Սերգեյ Լավրովի հետ հանդիպում:
Դրա հետ կապված՝ Բուրջանաձեն հայտարարել է. «Դա ոչ թե նպատակահարմար է, այլ անհրաժեշտ: Համաշխարհային պատմությունն ու պրակտիկան ցույց են տալիս, որ բացի պատերազմից՝ գոյություն ունի միակ ուղի՝ դիվանագիտության ու բանակցությունների ուղին: Որքան վաղ մենք՝ վրացիներս, հասկանանք դա, այնքան կլինի ավելի լավ»:









































