Վաշինգտոնում Վենեսուելայի գործերով հավատարմատար Կալիկստո Օրտեգան չի բացառել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Վենեսուելայի նրա գործընկեր Նիկոլաս Մադուրոյի անձնական հանդիպման հավանականությունը:
«Անձամբ ես չեմ բացառում նման հավանականությունը»,- Օրտեգայի խոսքերը մեջբերում են վենեսուելական լրատվամիջոցները: Նրա խոսքերով՝ այժմ նոր փուլ է սկսվել երկու երկրների փոխհարաբերություններում:
Օրեր առաջ Գվատեմալայում կայացած Ամերիկյան երկրների գլխավոր ասամբլեայի նիստի ժամանակ կայացել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հաուի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Երկու կողմերն էլ հույս են հայտնել երկկողմ հարաբերությունների բարելավման վերաբերյալ:









































