Tuesday, 30 06 2026
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը

Շուշիով սկսված ազատագրման գործընթացը վերսկսելու պահն է. հայտարարություն

Շուշիով սկսված ազատագրման գործընթացը վերսկսելու պահն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Շուշիի ազատագրումը վերջին հարյուրամյակների մեր պատմության շրջադարձային կետն է:

Շուշիի ազատագրմամբ մեկնարկեց Ցեղասպանության հետևանքների հաղթահարման, Հայրենիքի վերատիրացման և հայկական պետականահենք գործոնի կայացման գործընթացը:

Այդ գործընթացը, որի առաջին փուլը պետք է ավարտվեր Արաքս-Կուրյան տարածքի վրա իրապես ինքնիշխան Հայկական պետության ձևավորմամբ, մեր ներքին արատների ու սխալների պատճառով կորցրեց իր սկզբնական էներգիան ու թափը, ընդմիջվեց կորուստներով և, ի վերջո՝ կասեցվեց 1994 թ. մայիսի 12-ի՝ հայության շահերին հակասող հրադադարով:

Շուշիի ոգուն հարազատ չմնալու պատճառով մեր ներքին արատները տարեցտարի շատանալով ու խորանալով համակարգային բնույթ ստացան և ներսից քայքայեցին մեր ուժերը, մինչդեռ հակառակորդը ժամանակն օգտագործեց արդյունավետ կերպով, վերականգնեց ու բազմապատկեց իր ուժերը և մեզ համար վերստին ստեղծեց գոյութենական սպառնալիք:

Շուշիի ոգին ուրանալու և նրա դասերը մոռանալու հետևաքները չուշացան: Հակառակորդն արդեն երկրորդ տարին է, ինչ մեզ պարտադրել է աճողական ալիքներով ընթացքող սողացող և հյուծիչ պատերազմ, որի վերջին ու աննախադեպ ալիքը մեզ հարվածեց այս տարվա ապրիլի սկզբին՝ պատճառելով մարդկային և տարածքային կորուստներ:

Պատերազմի սթափեցնող հարվածներն արթնացրեցին Շուշիին հավատարիմ մնացած ժողովրդին, սակայն ուրացած և արատների ծովի մեջ մոլորված վերնախավն այդպես էլ չի կարողանում գտնել ազգային նպատակների նավահանգիստը և ափ դուրս գալ:

Ստեղծված իրավիճակում միակ ելքը Ազգ-բանակի վերածվելն է՝ զուգահեռաբար համազգային ինքնակազմակերպվելու և ներքին արատները հաղթահարելու միջոցով: Այս գործընթացը պետք է մեկնարկի օրերի ընթացքում և նշանավորվի ներսում ժողովրդի վստահությունը վայելող կառավարության ձևավորմամբ, իսկ արտաքին ճակատում՝ հակառակորդին ջախջախիչ հարված հասցնելով և ծնկի բերելով:

Ապրիլյան պատերազմական դրվագները ցույց տվեցին, որ ժողովուրդը և բանակն ունակ են և պատրաստ են ազգային կամք թելադրելու թե՛ ներսում և թե՛ դրսում:

Շուշիի ազատագրական ոգուն հավատարիմ մնացած մեր ժողովրդին ու Հայկական բանակին կոչ ենք անում պահպանել հաղթանակի տրամադրվածությունը և առանց վարանելու բոլոր ուժերը ներդնել ներքին ինքնամաքրման և թշնամուն ծնկի բերելու նպատակների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում