Հին Հերակլիոն քաղաքը երկրի երեսից անհետացել է երկրաշարժի հետևանքով՝ հազարամյակներ առաջ: Դրա բացահայտումը զարմացրել է գիտնականներին:
Անհետացած քաղաքը 1200 տարի անց հայտնաբերվել է ջրի տակ:
Անցյալ ամռանը ֆրանսիացի հնագետ Ֆրանկ Գոդյոն հայտարարեց, որ ինքը հայտնաբերել է հին քաղաքի մնացորդներ, որոնք կարծես թե Հերակլիոնին են վերաբերում: Նա գտել էր սև գրանիտե սալիկ՝ «Հերակլիոն» մակագրությամբ, տասնյակ նավերի մնացորդներ, ինչպես նաև՝ զարդեր, մետաղադրամներ, տարաներ և անձնական իրեր:
Հերակլիոնը ոչ մեծ, սակայն ծաղկուն քաղաք է եղել: Նրա բնակիչները կրթված մարդիկ էին և ունեին լայն աշխարհայացք: Քաղաքի գլխավոր տաճարը նվիրված էր Ամոն աստծուն:
Սալիկի վրայի մակագրությունը հաստատում է, որ այն պետք է որ ստեղծված լիներ «Հերակլիոն-Տրոնիսում»:
Քաղաքը հայտնի էր ամբողջ հին աշխարհում: Դրա մասին հիշատակում են այնպիսի հայտնի պատմիչներ, ինչիպիսիք են Դիոդորոսը և Հերոդոտոսը: Իսկ Սթեսիհորը նշում է, որ Տրոյական պատերազմի ժամանակ պատերազմի պատճառ դարձած Հեղինեն գտնվում էր Հերակլիոնում:
Ֆրանկ Գոդյոն աննախադեպ հաջողություն ունեցավ: Նա հայտնաբերեց Հերակլիոնի հռչակավոր տաճարի մնացորդները: Տաճարում հայտնաբերվել են 2 անհայտ փարավոնների և Նեղոսի վարարման աստված Հալիի արձանները:









































