Վրացական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման նոր քայլերի և համագործակցության 2014 թ. Օլիմպիադայի անվտանգության ապահովման հարցի շուրջ՝ հայտարարել է պաշտոնական Թբիլիսին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է օգնություն ընդունել Վրաստանից՝ Սոչիում Օլիմպիադայի անվտանգության ապահովման համար:
«Մենք մի քանի քայլ ենք արել մեր հարաբերությունների առաջընթացի համար: Ինչ վերաբերում է Օլիմպիադային, ապա ես հաստատում եմ, որ Վրաստանը մասնակցելու է Օլիմպիական խաղերին: Բացի այդ, մենք էլ ենք համագործակցության մեջ պոտենցիալ տեսնում»,- նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն:








































