Վրաստանի նոր իշխանությունները չեն հաստատել Իսպանիայից ազդեցիկ քրեական հեղինակություն Կախաբերա Շուշանաշվիլիի Վրաստան արտաքսման սեփական դիմումը: Եթե այդ «օրենքով գողը» հայտնվի ազատության մեջ, ապա Ռուսաստանի քրեական աշխարհում ուժերի հարաբերակցությունը կտրուկ փոփոխության կենթարկվի:
Հիմա քրեական աշխարհի վստահ առաջատարներն են Դեդ Հասանի հաջորդները, ավելի ճիշտ՝ նրանցից չորսը՝ Գելա Կարդավան, Դմիտրի Չանտուրիան և Թիմուր Միրզոևը: Նրանց վերջին լուրջ մրցակիցն «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանն է, ով ստիպված է եղել փախչել Հունաստան և վերադառնալու մտադրություն դեռ չունի։ Այս մասին տեղեկացնում է Rosbalt-ը:








































