Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 8-ին ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակներում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմաններում տիրող իրավիճակին և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










































