Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն սպասում է, որ թիմի պաշտպան Մատս Հյումելսը վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ:
«Հյումելսը վերջնական որոշում կկայացնի հաջորդ շաբաթ: Գնդակը նրա կիսադաշտում է: Կարծում եմ՝ ամեն կորոշվի հաջորդ շաբաթ»,- Sky-ը մեջբերում է Վատցկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Վատցկեն հաստատել է, որ «Բորուսիա»-ն և «Բավարիա»-ն բանակցություններ են վարում Հյումելսի տրանսֆերի շուրջ:







































