Հյուսիսային Կորեն, որպես միջուկային զենք ունեցող պատասխանատու պետություն, «կկատարի չտարածման իր պարտավորությունները»: Այդ մասին հայտարարել է Կիմ Չեն Ինը, ելույթ ունենալով Աշխատավորական կուսակցության յոթերորդ համագումարում, հայտնում է TASS-ը:
Միաժամանակ նա ընդգծել է, որ երկիրը «միջուկային զենք կարող է օգտագործել միայն նույնպես միջուկային զենք ունեցող թշնամական ագրեսիվ ուժերի կողմից իր ինքնիշխանության խախտման դեպքում»:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կոնկրետ խնդիրներ է առաջադրել Հյուսիսային և Հարավային Կորեաների վերամիավորման գործում` նշելով, որ «կուսակցությունը քիչ բան չի արել երկրի վերամիավորման ուղղությամբ»:








































