Բրիտանացի հայտնի երաժիշտ Օզի Օզբորնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի մեջ « հաջորդ Հիտլերին» է տեսնում:
«Դոնալդ Թրամփը ինձ վախ է ներշնչում: Ինձ համար նա հաջորդ Հիտլերն է: Սատանան տանի, նա աննորմալ է: Թեպետ ինչ-որ չափով հասկանում եմ, թե ինչու է այդ տիպը կարողացել ամերիկացիների ուշադրությունը գրավել. նա ինքն իրեն հովանավորում է և խոսում է աշխատավոր դասի համար հասկանալի լեզվով»,- ասել է երաժիշտը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:
Այնուամենայնիվ Օզբորնը վստահ է, որ ԱՄՆ նախագահի աթոռը կզբաղեցնի Հիլարի Քլինթոնը, սակայն կասկածում է, որ նա կկատարի իր նախընտրական խոստումը:
Ներկա պահին երաժիշտն ապրում է ԱՄՆ-ում:








































